image
Վիրահայերի Միություն
Սույն թվականի հոկտեմբերի 28-ց 31-ը Երևանում  կայացավ Համաշխարհային հայկական գագաթնաժողով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ: Այն որպես նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ կնպաստի  սփյուռքի ներկայացուցիչներին և տեղացի գործընկերներին համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները լուծել միասնական ներուժով:

Սույն թվականի հունվարի 10-ին Թբիլիսիի քաղաքային խորհրդում,   տեղի ունեցավ  Սերգո Փարաջանովի ծննդյան 98 ամյակին նվիրված ավանդական հուշ երեկոն: 2015 թվականին Վիրահայերի Միությունը հիմնադրեց Սերգո Փարաջանովի անվան ստեղծագործական մրցույթը, որը տարիների ընթացքում ընդարձակվեց և մեծ ազդեցություն ունեցավ հասարակության վրա Փարաջանովի ստեղծագործության մասին հանրաճանաչության բարձրացման հարցում: 2021 թվականի աշնանը Թբիլիսիի քացաքային խորհուրդը հիրավի ընդունեց պատմական որոշում, ՀԿ  Վիրահայերի միության և մի շարք հասարակական- մշակութային գործիչների նախաձեռնությամբ այն փողոցը որտեղ բնակվում էր համաշխարհային մաեստրոն՝ անվանակոչեցին իր անունով:

 Այս տարի միջոցառումը նշվեց մեծ շուգով, քանի-որ քաղաքային խորհուրդը կազմակերպչական հարցերը ստանձնել էր իր վրա, խորհրդի անդամ Նինո Ռուխաձեի գլխավորությամբ: Երեկոյին ներկա էր Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տկեմալաձեն: Ներկա էին նաև Սերգո Փարաջանովի հայ և վրացի ժամանակակիցները՝ Լանա Ղողոբերիձեն, Էլդար Շենգելաիան, Գոգի Ալեքսի-Մեսխիշվիլին, Քեթի Դոլիձեն, Յուրի Մեչիթովը և այլոք: Նրանք հիշեցին և պատմեցին Սերգո Փարաջանովի կյանքից հետաքրքիր դրվագներ: Երեկոյի 2-րդ մասում Վիրահայերի Միության նախագահ Մարի Առաքելովայի ղեկավարությամբ տեղի ունեցավ Սերգո Փարաջանովի անվան մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխությունը: Հաղթողներին փոխանցվեց ուղեգիր դեպի Ծկալտուբո, նաև  Ժյուրիի համակրանք”, երեք մասնակիցներին  տրվեց դրամական պարգև:

altaltaltalt

alt
Դեկտեմբերի 5 ֊ին Վիրահայերի միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում վերարտադրողական առողջության և պատվաստման կարևորության վերաբերյալ։ Հանդիպումը իրականացվում էր Սամցխե ֊ Ջավախեթիի երիտասարդների համար։
alt
alt
Քաղաքացիական ինտեգրացիայի ծրագրի շրջանակներում 2021 թվականի, հունիս ամսին տեղի ունեցավ երիտասարդների այցը Սվանեթի:

alt

Կապ

Սբ.Ծեյբուլի №25
(+995) 595 00 48 84

Միացեք մեզ

AMD
1000
AMD
6.4150
Up 0.0133
USD
1
USD
3.0892
Up 0.0064
EUR
1
EUR
3.6409
Up 0.0038
RUB
100
RUB
4.1895
Up 0.0274