Ախալքալաքի շրջանում 2013-2017 թ.-նը վերականգնվել է 26 դպրոց,
կառուցվել 3 դպրոց եւ կահավորվել երկու բժշկական սենյակ, հաղորդում է
Jnews.ge-ն:
Այդ դպրոցներից մի քանիսը տարբեր տարիների ընթացքում մասամբ
վերանորոգվել է: Շրջանի երկու դպրոցներ վերանորոգում է Հազարամյակի
մարտահրավերներ – Վրաստան հիմնադրամը: Դրանք են՝ Կարտիկամ գյուղի
դպրոցն ու Ախալքալաքի №4 դպրոցը:
2013 թ.-ին Ախալքալաքի շրջանի հետեւյալ դպրոցներում կատարվել է
մասնակի վերանորոգում: Դրանք են՝ Ագանա, Ալաստան, Դադեշ գյուղերի,
ինչպես նաեւ Ախալքալաքի №1, Ախալքալաքի №4, Ախալքալաքի №5 եւ
Բուղաշենի հանրային դպրոցները:
2014 թ.-ին մասնակի վերանորոգում է իրականացվել չորս դպրոցներում՝
Մաջադիա գյուղի հանրային դպրոցում, Ախալքալաքի №2 հանրային դպրոցում,
Ախալքալաքի №4 դպրոցում եւ Բուղաշենի հանրային դպրոցում:
2015 թ.-ին շրջանում մասնակի վերանորոգում իրականացվել է 13
դպրոցներում (Ազմանա, Բոզալի, Կիրովական, Մյասնիկյան, Սուլդա, Կարծեփ,
Խանդո գյուղերում, Ախալքալաքի Իլյա Ճավճավաձեի անվան №3 դպրոցում,
Վաչիան գյուղի դպրոցում, Գոգաշեն եւ Վարեւան գյուղերի դպրոցներում,
Բարալեթի № 2 դպրոցում, Ախալքալաքի №4 դպրոցում) ու ամբողջականորեն
ավարտվել է Ախալքալաքի №1 դպրոցի շենքի եւ Բուղաշենի դպրոցի
վերականգնումը:
2016 թ.-ին Ախալքալաքի շրջանի 6 դպրոցներում իրականացվել է 271 771
լարի գումարի չափով մասնակի վերականգնման աշխատանքներ: Այդ դպրոցներն
են՝ Բալխո գյուղի դպրոցը, Կուլիկամ գյուղի դպրոցը, Լոմատուրցխ գյուղի
դպրոցը, Տուրցխ գյուղի դպրոցը, Ախալքալաքի Իլյա Ճավճավաձեի անվան №3
դպրոցը եւ Կարտիկամ գյուղի դպրոցը:
2017 թ.-ին ծրագրված եւ նախագծված է Գումբուրդո գյուղի դպրոցի շենքի
կառուցումը: Սկսվել է երկու՝ Պտենա եւ Ափնիա փոքր գյուղերի դպրոցների
շինարարությունը: Ախալքալաքի №1 եւ №2 դպրոցներում բացվել են բժշկական
սենյակներ: Մասնակիորեն վերանորոգվում են՝ Բալխո, Տուրցխ, Սուլդա եւ
Վարեւան գյուղի դպրոցները, Բարալեթ գյուղի №2 դպրոցը, Ախալքալաքի №2
եւ №1 դպրոցները:
Վերջին հինգ տարում Ախալքալաքում վերականգնվել է 26 դպրոց
Կապ
Միացեք մեզ

1000
AMD
6.4150


1
USD
3.0892


1
EUR
3.6409


100
RUB
4.1895
