Սույն թվականի հունվարի 10-ին Թբիլիսիի քաղաքային խորհրդում, տեղի ունեցավ Սերգո Փարաջանովի ծննդյան 98 ամյակին նվիրված ավանդական հուշ երեկոն: 2015 թվականին Վիրահայերի Միությունը հիմնադրեց Սերգո Փարաջանովի անվան ստեղծագործական մրցույթը, որը տարիների ընթացքում ընդարձակվեց և մեծ ազդեցություն ունեցավ հասարակության վրա Փարաջանովի ստեղծագործության մասին հանրաճանաչության բարձրացման հարցում: 2021 թվականի աշնանը Թբիլիսիի քացաքային խորհուրդը հիրավի ընդունեց պատմական որոշում, ՀԿ Վիրահայերի միության և մի շարք հասարակական- մշակութային գործիչների նախաձեռնությամբ այն փողոցը որտեղ բնակվում էր համաշխարհային մաեստրոն՝ անվանակոչեցին իր անունով:
Այս տարի միջոցառումը նշվեց մեծ շուգով, քանի-որ քաղաքային խորհուրդը կազմակերպչական հարցերը ստանձնել էր իր վրա, խորհրդի անդամ Նինո Ռուխաձեի գլխավորությամբ: Երեկոյին ներկա էր Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տկեմալաձեն: Ներկա էին նաև Սերգո Փարաջանովի հայ և վրացի ժամանակակիցները՝ Լանա Ղողոբերիձեն, Էլդար Շենգելաիան, Գոգի Ալեքսի-Մեսխիշվիլին, Քեթի Դոլիձեն, Յուրի Մեչիթովը և այլոք: Նրանք հիշեցին և պատմեցին Սերգո Փարաջանովի կյանքից հետաքրքիր դրվագներ: Երեկոյի 2-րդ մասում Վիրահայերի Միության նախագահ Մարի Առաքելովայի ղեկավարությամբ տեղի ունեցավ „Սերգո Փարաջանովի անվան մրցույթի“ մասնակիցների մրցանակաբաշխությունը: Հաղթողներին փոխանցվեց ուղեգիր դեպի Ծկալտուբո, նաև „Ժյուրիի համակրանք”, երեք մասնակիցներին տրվեց դրամական պարգև:



