Նոր ուսումնական տարվա ընթացքում առաջին դասարանցիները կստանան Acer
համակարգիչներ:
Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության կրթական եւ գիտական
ենթակառուցվածքների զարգացման ծառայությունից «Ինտերպրեսնյուս»
լրատվականին տեղեկացրել են, որ երկրում սեպտեմբերի 15-ից մեկնարկող
նոր ուսումնական տարում բոլոր հանրային դպրոցների առաջին
դասարանցիներին կնվիրեն համակարգիչներ:
Այս տարի գրանցված է մոտավորապես 50 300 առաջին դասարանցի, նրանց
կնվիրաբերեն Acer TravelMate B117 Notebook PC: Համակարգիչներ
կբաժանվեն նաեւ առաջին դասարանցիների դասղեկներին։ Այս տարի
նախարարությունը 53 700 համակարգիչ է ձեռք բերել:
53 700 համակարգիչ առաջին դասարանցիներին
Կապ
Միացեք մեզ

1000
AMD
6.4150


1
USD
3.0892


1
EUR
3.6409


100
RUB
4.1895
