Վիրահայերի միության նախաձեռնությամբ, Վրաստանի Արդարադատության նախարարության ազգային արխիվի կինոսրահում, հունվարի 15-ին տեղի ունեցավ Սերգո Փարաջանովի անվան ավանդական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Պետք է նշել , որ 2018 թվականի դեկտեմբերին, հայտարարվեց Փարաջանովի անվան ստեղծագործական մրցույթի ընթացքը և ընտրվեց 19 մասնակից: Ժյուրիի որոշմամբ, Հաղթող ճանաչվեց Սոփիո Քիզիղուրաշվիլին «Մէդուզաների Սամաիա» աշխատության համար, երկրորդ տեղ զբաղեցրեց Յուլա Չադունելին «Պոետի մուզան» և երրորդ տեը՝ Հրաչիկ Մերիշավյանը «Փարաջանովի թռիչքը դեպի անհուն» աշխատության համար : Հանդիսավոր արարողությանը ցուցադրվեց Փարաջանովի «Արաբեսկներ Փիրոսմանիի մասին» ֆիլմը: Միջոցառմանը ներկա գտնվեցին Վրաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պարոն Իգոր Դալգովը, առաջին խորհրդական Տատյանա Կովպակը, Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին խոհրդական Արթուր Սարգսյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Հայաստանից՝ Իդա Մարությանը, Երևանի Երիտասարդական կենտրոնի ղեկավար՝ Նարե Արամյանը, նկարիչ Գագիկ Դիլաքյանը Նյու-Յորքից, որը իր աշխատանքը նվիրաբերեց մրցույթին: Ներկա էր նաև վեր նշված ֆիլմի ձայնային ռեժիսոր՝ Միխայիլ Ինասարիձեն: Վիրահայերի միությունը առանձնահատուկ շնորհակալութուն է հայտնում Վրաստանի ազգային արխիվին, համագործակցության և աջակցության համար, Վրաստանի նկարչական ակադեմիային, Իլիայի Պետ համալսարանին և Վրաստանում ՀՀ դեսպանությանը: